Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 8 августа 2011 г.

15 Նամակ, 15 Ազգային Հերոս

1. Մովսես Գորգիսյան

2. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին
3. Վիկտոր Համբարձումյան
4. Ջիվան Աբրահամյան
5. Վիտյա Այվազյան
6. Գեղազնիկ Միքայելյան
7. Յուրի Պողոսյան
8. Մոնթե Մելքոնյան
9. Թաթուլ Կրպեյան
10. Վազգեն Սարգսյան
11. Կարեն Դեմիրճյան
12. Ալեք Մանուկյան
13. Քըրք Քըրքորյան
14. Շառլ Անզնավուր
15. Նիկոլայ Ռիժկով



Նամակ թիվ 1
Ջիվան Զավենի Աբրահամյան




Մշեցի Զավենը դեռ փոքրուց էր աչքի ընկնում իր տոկուն կամքով և համառ բնավորությամբ: Ծնվելով և մեծանալով նույն բակում` Զավենը և Բավականը քույր և եղբոր պես էին, խաղը միասին, ճաշը միասին, անգամ մի պատառ հացով էին կիսվում: Սակայն տարիքը արեց և ասեց իրենը` առնական և քաջարի Զավենը չկարողացավ անտարբեր անցնել կապուտաչյա դեռատի աղջնակ Բավականի գեղեցկության կողքով: 1950թ.-ին 17 ամյա Զավեն Բադալի Աբրահամյանը և 17 ամյա Բավական Մեսրոպի Թովմասյանն ամուսնացան: 1955թ.-ին ծնվեց նրանց առաջնեկը`   Թամարան: 1958թ.-ին նրանց 3 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվեց Երևան` Լուկաշին 2-րդ փողոց 53 տուն: Մեկ տարի անց ծնվեց նրանց երկրորդ զավակը` Պետրոսը 1959թ.-ին: Դժվար էր 2 անչափահաս երեխա մեծացնելով հիմքից տուն կառուցել և հողից ծառ տնկել: Երկու տարի անց 1961թ.-ին հուլիսի 16-ին ծնվեց Ջիվանը, չորս տարի հետո` 1965թ.-ին կրտսեր եղբայրը` Արտաշեսը: Դժվար էր այդ պայմաններում 4 զավակ մեծացնել: Խորհրդային տարիներն էին, մարդիք երջանիկ էին կյանքը անհոգ, ով կմտածեր, որ ընդամենը 15 տարի անց ամեն ինչ գլխիվայր շրջվելու էր:

  Իրոք հարուստ էր Զավենի և Բավականի հյուսած բույնը, և հիրավի 4 զավակ ունենալը ամենամեծ հարստությունն է կյանքում: Բոլոր զավակներն էլ լավն էին յուրովի, ամենքն էլ աչքի էին ընկնում  իրենց բնավորության հատկանիշներով, սակայն Ջիվանն էր ամեն հարցում պատրաստ` կլիներ գործ, խոսք, թե օգնության խնդրանք:

1968-78թթ հաճախել է Երևանի թիվ 111 միջնակարգ դպրոցը, դպրոցի հետ զուգահեռ ընդգրկվել ըմբշամարտի խմբակ: Թեև դպրոցում աչքի չէր ընկնում փայլուն գիտելիքներով, սակայն աչքի էր ընկնում իր արիությամբ և տոկուն կամքով: Սիրում էր զբախվել շինարարական աշխատանքներով, օգնում էր հորը, զուգահեռ տան շինարարական աշխատանքներն էր կատարում.

Ոսկե ձեռքեր ուներ Ջիվանս,- ասում էր Բավական մայրիկը:

Տարեց տարի ամրանում էր զինվորական կառկառուն միտքը, դպրոցն ավարտելուց հետո, երբ պետք է մասնագիտանար, վայր է դնում գիրքը, ընտրում զենքը և ընդունվում ռազմական ուսումնարան:

1979թ.-ին զորակոչվեց խորհրդային բանակ` Գերմանիա, ինժիներական զորքերորպես սովորական շարքային զինվոր, ծառայելով մի քանի ամիս սկսվեց Աֆղանական պատերազմը և նա զորակոչվեց Աֆղանստան: 2 անգամ վիրավորվեց, բայց չնկավ և ավելին սպայի կոչումով և Արիության մեդալով պարգևատրված, 1981թ.-ին զորացրվեց և վերադարձավ հայրենի:

     Նրա զորացրվելուց հետո խաղաղ տարիներ էին, նոր օրեր: Ջիվանը հոր և եղբայրների հետ թև ու թիկունք եղած զբաղվում էր շինարարական աշխատանքներով, նրա ձեռքի իսկ աշխատանքն է 3-րդ մանկական հիվանդանոցի կառույցը: 1988թ.-ն էր` պատերազմ, երկրաշարժ, ամբողջ քաղաքն ասես քաոսի մեջ էր, խուճապ, անելանելի վիճակ և օգնության ոչ մի  ձեռք, խավարում` ոչ մի կաթիլ լույս: Ջիվանը դառնում է 88-ի զինվորը:

Սովետից մեքենա ունեինք պահած, վաճառեցինք կարողացանք 12 հատ ինքնաձիք ճարել,- ասում էր Ջիվանի եղբայր Պետրոսը:

Ջիվանն իր ընկերներով զորագրվում է ազատամարտ, նախ որպես շարքային, հետո` որպես վաշտի հրամանատար /1989թ./: Տավուշ, Կապան, Վարդենիս, Սիսիան, Գորիս. «ամենաթեժ   կետերն էին, սկզբում ինքն էր մխրճվում թշնամու թիկունքը, հետախուզում այնուհետև վաշտն էր տանում»` մեջբերում մարտական ընկեր Սուրեն Կարապետյանի խոսքից:
37 հոգուց էր բաղկացած Ջիվանի զորքը, այնպես հոգատար և սրտացավ էր իր զորքի հանդեպ. «Իմ զորքը պետք է ապահովված լինի ևսննդով, ևզենքով, ևերգ ու երաժշտությամբ»,- պատմում է Պետրոսը:

Եվ հիրավի Ջիվան Աբրահամյանի ամբողջ ընտանիքն էր մարտնչում թուրքերի դեմ: Քույրը` Թամարան, Մոնթե  Մելքոնյանի գնդի բուժքույրն էր, իսկ Պետրոսը  և Արտաշեսը Ջիվանի հետ էին մարտնչում: Մայրը` Բավականը իր իսկ տունը դարձրել էր իսկական զինանոց, նռնակներ և փամփուշտներ էր պատրաստում, նա էր տնօրինում զենքի առաքումը դեպի Ղարաբաղ, բայց ամեն մեկին զենք չէր վստահում, թուղթ  էր  հարկավոր ու քանի որ գիր չէր ճանաչում, աչքին միայն  որդու   ստորագրությունն էր հարազատ: «Գնդի Ադե» ասում էին Ջիվանի մարտական ընկերները` որպես շնորհակալական բառեր, քանի որ մարտից առաջ և հետո Բավական մայրիկն էր իր որդիների նման հյուրնկալում և ապաստան տալիս իր իսկ հարկի տակ:

Տանկերից, հմմ-ներից, ուղղաթիռներից, հազարավոր օմօն-ականներից և զինվորներից մնացել էր ընդամենը 2 տասնյակ տղամարդ: 1991-ի ամռանը լրագրող Ցվետանա Պասկալևան ուղղաթիռով մեկնում է Շահումյան` լուսաբանելու մարտերի ընթացքը, և ակամա դառնում ուղեկիցը Ջիվանի և մյուս կամավորների, որոնք նույն ուղղաթիռում էին այլ նպատակով` փոխելու մարտերի ընթացքը:

Ինձ համար այդ մարդը եղել է շատ կազմակերպված, խիստ և կայուն անձնավորություն: Հենց այդ օրը լրանալու էր նրա 30 ամյակը:Նա թույլ չէր տալիս ոչ մի կադր անգամ նկարել, բայց երբ ուզում էր ինչ որ մի բան լուսաբանել ուղակիորեն ասում էր խնդրանքի և վերջնական խոսքի տեսքով: (Ց.Պասկալևա)

Թշնամին զենքի տակ էր առել  Շահումյանը` Բուզլուխ  և Մանաշիդ  գյուղերն արդեն ընկել էին, հայաթափման ճանապարհին էր նաև  Էրքիջը, որտեղ կենտրոնացել էին կամավորական  հիմնատանկերը: Վերևից սպառնալիքով  խորհրդային  սպան  հրահանգում էր լքել գյուղը, հակառակ  դեպքում  կոչնչացվեին: Չդիմանալով ճնշմանը 3-րդ օրը բնակչությունը հեռանում է, գյուղը թեկուզ անտուն, բայց ռազմական քարտեզում կարևոր հենակետ էր, Էրքիջի անկումը կհաստատեր  գործի տապալումը, հարկավոր էր ստեղծել  մի ամբողջությունորը  անկումը կխախտեր:

Նա ինձ հրամայեց, որ ես գնամ` «Դու իրավունք չունես այստեղ մնալ, ես իրավունք չունեմ քեզ այստեղ թողնել, մենք այստեղ կամավորականներ ենք եկել ենք մահու պայքարով հաղթելու և հենց այնպես մենք չենք հանձնի մեր հողերը, իսկ ես չեմ կարող  երաշխավորել  ինչ որ  մեկի կյանքը»:  (Ց.Պասկալևա)

Գյուղ մտնելով  կամավորականներն  անմիջապես հանդիպեցին թալանի: Էրքիջի կենտրոնում մեծահարուստի  2 տուն  կար, որոշվում է դրանք օգտագործել, որպես  խայծ` տներից մեկում դիրքավորվում է Ջիվանի ջոկատը, մյուսում Դավիթ Սահակյանի` Դևի:
Դևը կանգնած էր` սպասում էր լուսաբացինՋիվանին ասեց` վեց հատ մուխա ունենք, մի 2-3 հատ տեխնիկա խփենք ավելի շատ վնաս կտանք, հետագայում անգամ մեկն էլ չէնք կարողանա խփել, Ջիվանն ասեց չէ, մենք պիտի կռիվ տանք ճակատ առ ճակատ, որ մեզ չասեն «ԱՌՄՅԱՇԿԱ»,- Պատմում է Ջիվանի մարտական ընկերԱշոտ  Սուքիասյանը:

Լուսադեմ  էրքար լռությունժամանակն անցնում էր, իսկ հակառակորդը հապաղում էր, Ջիվանը որոշում է հետաղուզել տարացքը և դեմ առ դեմ վտանգ` օմօնականներ 2 զրահատեխնիկայի ուղեկցությամբ:

Եվ նա աշտարակին այնպես խփեց որ տեղում կանգնեցին, զոհեր չեղան, բայց դա ավելի աչքի ընկնող էր, որ եթե շարժվեք` կխփենք:   (Գրականագետ Վարդան  Դևրիկյան)

Տեսախցիկը կախելով վզիցս միացրած թողեցի,որ ինքն իրեն նկարի, որովհետև ամեն վայրկյան  կարող էր լինել վերջինը: (Ց.Պասկալևա)

 Շրջակա տների խոչնդոտը թույլ չէր տալիս որ  զրահատեխնիկան ընդհուպ մոտենա հայերի դիրքերին, սակայն օղակը  հետզհետե  սեղմվում էր, ևս մի քանի րոպե և կենաց ու մահու սահմանը կհատեր:

Ջոկատները նահանջում էինհարկավոր էր մշակել պաշտպանական հոծ  գիծ, ռազմական խորհրդակցության  Ջիվանը որոշում է ամրանալ գյուղում, Ջիվանը հիմնական ուժերը  կենտրոնացնում է պաշտպանական գծումհրամայելով  խրամատավորվել, իսկ առաջատարը  ընտրում ինքն իրեն, 2 զինակցի հետ: Դիմահար վտանգը մահացու էր , ոմանք առաջարկում են շարունակել նահանջը:

Չէ՛,- ասում էր Ջիվանը,- պահելու եմ, իմ իսկ կյանքով եմ պահելու:
Առավոտ կանուխ Ջիվանը գրպանից հանելով շոկոլադե մի սալիկ, սկսեց կիսվել  բոլոր ընկերների հետ, կարծես թե դա ինքնատիպ հրաժեշտ էր, ինչ որ նա պատրաստվում էր անել դա  ինքնազոհություն  էր: (Ց.Պասկալևա
Էրքիջի կռվից  վեց օր էր անցելհուլիսի 21 էր , Ջիվանի և 2 զինակից ընկերների ` Կոլյայի և Վարդանի, դիրքը գյուղի դիմահայաց  Շամրակ-Տուր  բարձունքն էր, հակառակորդի գրոհի ուժը չափելու համար մի քանի զինվորի կարգադրում է հետևել զորաշարժին և զինատեխնիկայի քանակի մասին իմաց տալ նույնքան օդ կրակոցով:

-  1-2 հատ կրակում և փախնում են, որ առաջի  բետեռը դուրս է գալիս, Ջիվանը միշտ ասում էր առաջինը մերն է, կարող ենք առանց փչացնելու վերցնենք, երկրորդընոր կոչնչացնենք, առանց իմանալու, որ  իր  երկու ընկերները  արդեն  չկան: (Պ.Աբրահամյան

Երրորդ փամփուշտը նախատեսված էր մեծն հերոս` Առաջին վաշտի հրամանատար, Ջիվան Աբրահամյանի համար:

21.07.1991թ. Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղում մարտական գործողությունների ժամանակ զոհվեց  Ջիվանը:

Նրա զոհվելուց տարիներ անց, երբ  խաղաղություն է , և  ժամակ ունես մտածելու, խորհելու, հասկանլու եղածը, ուզում ես ճշտել կարևոր մի հարցթե  ինչու՞  բոլորը  Ջիվան չեն: Եվ գալիս ես այն եզրակացության,որ բոլորը Ջիվան չեն կարող լինել, որովհետև Ջիվանը ծնվել էր այդպիսին  լինելու  համար, այլ կերպ նա չէր կարող

ՀՀ  նախագահի  1996թ-ի  սեպտեմբերի  20-ի  հրամանով  ՀՀ-ն  պաշտպանության գծում մատուցածհամազգային  նշանակության  բացառիկ  ծառայությունների համար «Հատուկ գնդի» գումարտակի հրամանատար  կապիտան  Ջիվան Զավենի Աբրահամյանին հետմահու շնորհվեց «Հայաստանի Ազգահին Հերոս» ՀՀ բարձրագույն կոչումը:

Մարդ ինչի համար ասես կարող է երկմտել, բայց հայրենիքի համար պայքարելու և նրա համար կյանքը զոհելու համար չի կարող, իրավունք չունի: Ես ֆիդային չեմ, ինձ ֆիդային մի ասեք ես հայրենիքիս զինվորն եմ,- ասում էր Ջիվանը:

Սակայն կյանքի վերջին ժամերին նրանց շուրթերից լսվում էր քաղցրահնչյուն երգը`

Հայ ֆիդայիններ, ջան ֆիդայիններ, ձեր մայրերը ձեզ ղուրբան.
Մշո Սուրբ Խաչ, Սուրբ Կարապետ, թող լինեն ձեզ պահապան




Նյութը պատրաստելուն նպաստեցին`
Գեորգի Ասատրյան «Հատուկ գունդ»
Բավական Աբրահամյան
Պետրոս Աբրահամյան
Արտաշես Աբրահամյան
Ցվետլանա Պասկալևա «Բարձունքներ ու հույսեր» ֆիլմ
Սուրեն Կարապետյան
Աշոտ Սուքիասյան
Սամվել Եղիազարյան «Նվիրյալները»

Հատուկ շնորհակալություն`
Հայկ  Օրդյանին


«ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթի լրագրող Դիանա Բաղդասարյան

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий